«Հոթել Երևան» թատրոնի բեմադրությունը Վեսպրեմում

Նոյեմբերի 9-ին Վեսպրեմի Մշակութային Պալատում տեղի ունեցավ Ուրարտու հայկական թատրոնի կողմից բեմադրված «Հոթել Երևան» կատակերգությունը: Թատրոնը մի կատակերգական պատմություն է, որը տեղի է ունենում սփյուռքահայ հարուստ ընտանիքի հետ: Իրադարձությունները զարգանում են Բուդապեշտում, որտեղ հայ ընտանիքը նորաբաց հյուրանոցը անվանում է Հոթել Երևան: Հարկ է նշել նաև, որ «Հոթել Երևան»-ի սցենարիստը Ուրարտու թատրոնի տնօրեն Դիրամերյան Արտինն է: «Հոթել Երևան»-ի մասին շատ կարող ենք խոսել, բայց կարևորն այն է, որ ծրագիրը մեծ հետաքրքրության է արժանացել հանդիսատեսի կողմից: Բեմադրությունը կատակերգական ժանրի է, ինչը նպաստեց, որ հանդիսատեսը լիցքաթափվի և վայելի թատրոնը: «Հոթել Երևան»-ի դրամատուրգիան կայանում է հենց նրանում, որ բեմադրության զավեշտալի դեպքերը կարող են պատահել սփյուռքում ապրող բոլոր հայերի հետ: Հայկական Մշակութային Ֆոնդի նպատակն է նման միջոցառումներով ցույց տալ Հունգարիայում ապրող հայերին, մշակույթով զբաղվող հունգարացիներին և ընդհանրապես հետաքրքրվողներին, թե ինչ զավեշտալի դեպքեր կարող են  պատահել սփյուռքում ապրող հայերի հետ։

 

«Կարծում ենք, որ լավ բեմադրություն է ստացվել և շատերն էին հետաքրքրված: Կա ցանկություն, որ հաջորդ տարի նմանատիպ միջոցառումներով և ծրագրերով ներկա գտնվենք Վեսպրեմում և ոչ միայն Վեսպրեմ քաղաքում, այլ այն վայրերում, ուր կան հայկական կազմակերպություններ, կամ որտեղ կա հայկական մշակույթի ցուցադրման կարիքը»:

Հայ Մշակութային Ֆոնդի տնօրեն

Նիկողոս Հակոբյան