Արշիլ Գորկի, Մինաս Ավետիսյան, Հովհաննես Այվազովսկի. սա ընդամենը մի փոքրիկ հատվածն է բոլոր ժամանակների հայ վարպետների, որոնց աշխատանքներն այսօր ներկայացված են համաշխարհային թանգարաններում կամ էլ վաճառվում են աճուրդների ժամանակ հսկայական գներով: Հայ ազգը աշխարհին տվել է տաղանդավոր գեղանկարիչների շատ անուններ:
1. Հովհաննես Այվազովսկի (1817-1900)
Գեղանկարիչ–ծովանկարիչը, ով հայկական ծագում ունի, նաև կոլեկցիոներ էր ու արվեստի հովանավոր: Համարվում է ողջ աշխարհում ամենահայտնի և գնահատելի վարպետներից մեկը: Այվազովսկու վրձնին են պատկանում ավելի քան 6 հազար աշխատանքներ:
2. Արշիլ Գորկի (1904 – 1948)
Ամերիկայից հայ գեղանկարիչը (իրական անուն–ազգանունը՝ Ոստանիկ Ադոյան) համարվում է «աբստրակտ սյուրռեալիզմի» հիմնադիրներից մեկը: Գորկիի նկարները ցուցադրված են ԱՄՆ գրեթե բոլոր խոշոր ցուցասրահներում, ինչպես նաև Լոնդոնի «Թեյթ» պատկերասրահում:
3. Մինաս Ավետիսյան (1904-1948)
Թատրոնային նկարիչ և գեղանկարիչ, որի վրձնին են պատկանում ավելի քան 1000 աշխատանքներ՝ ներառյալ նկարներ, որմնանկարներ և այլ պրոյեկտներ, որոնք Մինասն արել է թատրոնների ներկայացումների համար: Նրա նկարները ցուցադրված են հայաստանյան և արտասահմանյան մի շարք պատկերասրահներում: Մինասի աշխատանքների մեծ մասը ոչնչացավ Սպիտակի երկրաշարժի ժամանակ:
4. Ժակ Իխմալյան (1922-1978)
Խորհրդային նկարիչ, որի աշխատանքներում զգացվում էին արևելյան մոտիվներ: Իխմալյանի արվեստում, ինչպես այլ հայ գեղանկարիչների մոտ, մեծ էր ֆրանսիացի իմպրեսիոնիստների ազդեցությունը: Այժմ Իխմալյանի գործերը պահվում են Հայաստանի և Ռուսաստանի թանգարաններում:
5. Փանոս Թերլեմեզյան (1865-1941)
XX դարի նկարչի արվեստը ձևավորվել է իմպրեսիոնիստների ազդեցության տակ: Թերլեմեզյանի նկարներում գերիշխում է Հայաստանի թեմատիկան: Նկարչի աշխատանքներն այսօր գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Տրետյակովյան պատկերասրահում:
6. Երվանդ Քոչար (1899-1979)
Հայազգի քանդակագործ և նկարիչ Թբիլիսիից: Կյանքի երկար տարիներ անց է կացրել Ֆրանսիայում, ապա տեղափոխվել է Հայաստան, որտեղ էլ 30 տարի անց առաջին անգամ անհատական ցուցադրություն ունեցավ:
7. Հովնաթան Նաղաշ (1661-1722)
Նկարիչ և բանաստեղծ, ով հիմնել է Հովնաթանյանների՝ հայտնի գեղանկարիչների տոհմը: Նրա վրձնին են պատկանում Էջմիածնի Մայր Տաճարի նկարները: Պարսկերենից թարգմանած «նաղաշ» նշանակում է «գեղանկարիչ»:
8. Գրիգոր Խանջյան (1926-2000)
Խանջյանը լանդշաֆտային արվեստի հիմնադիրն է՝ տոգորված դրամայով: Նկարչի աշխատանքները հիմնականում կապված են հայ ազգի կյանքի և պատմության հետ:
9. Մարտիրոս Սարյան (1880-1972)
Գեղանկարիչ–դիմանկարիչն իր գործունեությունը ծավալել է խորհրդային տարիներին: Նրա արվեստը հսկայական դեր ունի հայկական գեղանկարչության զարգացման մեջ: Նախիջևանում, Դոնի Ռոստովում և, իհարկե, Երևանում տաղանդավոր նկարչի պատվին փողոցներ են անվանվել: Նրա անունն են կրում նաև մի քանի դպրոցներ, որոնք գտնվում են նախկին ԽՍՀՄ տարածքում: Երևանում Սարյանի արձանը կա կանգնեցված:
10. Հակոբ Կոջոյան (1883-1959)
Հայ գեղանկարիչ, որը համարվում է կերպարվեստի հիմնադիրը Խորհրդային Հայաստանում: Կոջոյանի արվեստի տարրերը մինչ օրս իրենց գործերում օգտագործում են շատ հայ նկարիչներ: