- Uncategorised
- No Comment
Ադրբեջանի սանձազերծված ռազմական գործողություններ Արցախում
Սեպտեմբերի 27-ին՝ առավոտյան 07:15-ի սահմաններում լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկարությամբ։ Հրետանի, տանկեր եւ այլ ծանր տեխնիկա է գործածվում քաղաքացիական խաղաղ բնակչության, խաղաղ բնակավայրերի, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտի եւ Մարտակերտի եւ քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ։ Ներկա պահին ՏՕՍ զինտեխնիկայի հարվածների տակ է Մարտակերտի շրջանը։
ՀՀ-ում եւ Արցախի Հանրապետություններում հայտարարվել է ռազմական դրություն։ Սկսվել է ընդհանուր եւ մասնակի զորահավաք։ Բազմահազար հայորդիներ կամավորագրվում են եւ մեկնում ռազմի դաշտ։
Թեժ մարտերը սահմանի ողջ երկայնքով շարունակվել են սեպտեբրերի27-ի գիշերը եւ ընթանում են մինչ այժմ։ Սեպտեմբերի 28-ի դրությամբ ճշգրտված տվյալներով հայկական կողմն ունի 59 զոհ, այդ թվում՝ 2 խաղաղ բնակիչ եւ հարյուրից ավելի վիրավորներ։
Հայկական կողմի ձեռնարկած հմուտ, արդյունավետ ու սառնասիրտ գործողությունների արդյունքում հակառակորդը կորցրել է տանկ, 4 ռազմական ուղղաթիռ, 11 ՀՄՄ`իրենց լրակազմով(Հետեւակի Մարտական Մեքենա), Ադրբեջանական մամուլի փոխանցմամբ իրենց զոհերի թիվն անցնում է 300-ից։
Պատերազմական պայմաններում երկրի Գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթ ստանձնած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով:
ՀՀ վարչապետ, ՀՀ Գերագույն Գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանի ուղերձը
https://www.facebook.com/watch/?v=803243107172869&extid=AAV9bD3RWH0R3p9C
Ուղերձներ են հղել նաեւ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների ԶՈՒ գլխավոր շտաբերի պետերը, Պաշտպանության նախարարները, իշխանության բոլոր օղակների ղեկավարները։ ՀՀ ԶՈՒ, դիվանագիտական, տեղեկատվական եւ մանացած բոլոր կորպուսները գրագետ, ճշգրիտ գործողություններով միջազգային հանրության ուշադրությանն են ներկայացնում Ադրբեջանի եւ Թուրքիայի հերթական անհեռատես ռազմական ագրեսիան ընդդեմ անկախ ու ազատ Արցախի նկատմամբ։ Ստեղծված իրավիճակի կապակցությամբ իրենց մտահոգությունն են հայտնել ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտյերեշը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ԱՄՆ բազմաթիվ կոնգրեսականներ, սենատորներ եւ այլք։
Հարգելի հայրենակիցներ, մարտեր են ընթանում նաեւ տեղեկատվական դաշտում․ ժամանակ առ ժամանակ կարող են լինել խափանումներ՝ կապված հայկական տեղեկատվական կայքերի վրա հակերային հարձակումներով։ Խնդրում ենք ստուգել ստացված տեղեկատվությունը եւ հետեւել ՄԻՄԻԱՅՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ կայքերին ու էջերին, որոնց հղումները կներկայացնենք ստորեւ, իսկ տեղեկատվական պատերազմի մասին առավել մանրամասն հաջորդ հոդվածում․
https://www.facebook.com/ArtsakhInformation – Արցախի Տեղեկատվական շտաբ
https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter – Հայկական Միասնական տեղեկատվական կենտրոն
https://www.facebook.com/shushanstepanyan – ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ
https://www.facebook.com/arcrun – Տեղեկատվական շտաբի ղեկավար Արծրուն Հովհաննիսյան
https://www.facebook.com/MFA.Armenia – ՀՀ Արտաքին Գործերի նախարարություն
Շարքի շարունակությունը հաջորդ հոդվածում:
Սիրելի հայորդիներ, Սփյուռքի մեր հայրենակիցներ, հավատացած ու վստահ եղեք, որ հայկական անպարտելի բանակը հստակորեն եւ սառնասրտորեն կատարում է իր առջեւ դրված ռազմական բոլոր խնդիրները, ետ է մղում ադրբեջանական բոլոր գործողությունները, անառիկ է պահում հայրենիքի սահմանները բոլոր ուղղություններով։
Հայի ոգին առնական է, հայ զինվորն ընկրկել չգիտի եւ հաղթանակը միանշանակ մերն է լինելու։ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ։
Cikket írta: Narine Chukhuryan (2019-3-HU01-ESC11-077563)
Fotóanyagokat gyűjtötte: Armine Mnatsakanyan (2019-3-HU01-ESC11-077563)