- Uncategorised
- No Comment
Հունգարիայի Հայ Ինքնավարությունը կնշի Հայաստանի Հանրապետությաան անկախության տոնը
Հունգարիայի Հայ Ինքնավարության անդամներ, հայ համայնքի բարեկամներ,
Սիրով ցանկանում ենք տեղեկացնել, որ սեպտեմբերի 21-ին Հունգարիայի Հայկական Ինքնավարությունը կազմակերպում է ցերեկույթ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան։ Նախապես ծրագրված մեծ միջոցառման փոխարեն ցերեկույթին կմասնակցեն սահմանափակ թվով հյուրեր՝ պայմանավորված հակահամաճարայաին սահմանափակումներով եւ ելնելով մասնակիցների անվտանգությունից։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը՝ բոլորիդ հյուրընկալել չկարողանալու համար։
Ցերեկույթին նախատեսվում է մշակութային ծրագիր․ բացման շնորհավորական ուղերձով հանդես կգան Հայկական մշակութային ֆոնդի ղեկավար Նիկողոս Հակոբյանը, «Արմենիա» թերթի գլխավոր խմբագիր Սոսի Սուսանյանը, Ալեքս Ավանեսյանը, ելույթներով հանդես կգան համայնքի անդամ եւ արվեստագետ բարեկամներ։ Մասնակիցները հայկական այս անկյունից սիրո եւ բարեկամության ջերմ ուղերձ կհղեն Հայաստանի համար անչափ կարեւոր եւ սիրելի տոնի կապակցությամբ։
Cikket írta: Narine Chukhuryan (2019-3-HU01-ESC11-077563)
Meghívót készítette: Armine Mnatsakanyan (2019-3-HU01-ESC11-077563)