Հայկական ռադիոն՝ Հունգարիայում

Հունգարիայում Հայկական ռադիոն հիմնվել է 1998 թվականին: 1989 թ․ , երբ Հունգարիան հռչակվում է որպես հանրապետություն, Հունգարիայում ապրող փոքրամասնություններին տարբեր իրավունքներ են տրվում: 1994 թ․-ին 13 փոքրամասնություններ ստանում են պետական հովանավորություն, ինչի արդյունքում հայկական համայնքը սկսում է ավելի զարգանալ և ակտիվ գործունեություն ծավալել: Ալեքս Ավանեսյանը, ով հանդիսանում է Հունգարիայի հայկական ռադիոյի հիմնադիրը, 1998 թ․ Հունգարիայի պետական ռադիոյին առաջարկում է ունենալ ազգային բաժին, որը կվերաբերվի 13 փոքրամասնություններին: Ընդունելով Ալեքս Ավանեսյանի առաջարկը՝ Հունգարիայի պետական ռադիոն ժամեր է հատկացնում 13 փոքրամասնություններին շաբաթական մեկ անգամ իրենց լեզվով ելույթ ունենալու համար: Հայկական ռադիոն հեռարձակվում է յուրաքանչյուր շաբաթ օր ժամը 13:00-13:30: Armenians.hu կայքէջին տրված հարցազրույցի ժամանակ հայկական ռադիոյի հաղրրդավար Սոսի Սուսանյանն նշեց, որ այս տարի լրանում է Հունգարիայում հայկական ռադիոյի 20 տարին: 2008 թ․ հոկտեմբերից առ այսօր Սոսին ղեկավարում է հայկական ռադիո ժամի եթերը: Սոսին նշեց որ Հունգարայի հայկական ռադիոն համարվում է սփյուռքի ռադիոյի մեջ հնագույններից մեկը: Նա նշեց, որ Ազգային ռադիոն իր առջև նպատակ ուներ սփյուռքում ապրող փոքրամասնություններին իրենց մայրենի լեզվով տեղեկացնել մշակութային նորություններ, տարբեր հարցազրույցներ, լսել ազգային երաժշտություն և այլն: Սկզբնական շրջանում  Հայկական ռադիոյին տրված 30 րոպե ժամանակահատվածում Սոսին 10 րոպեի ընթացքում խոսում էր հայոց պատմության մասին: 2009 թ.-ից Սոսին լիովին ղեկավարում է հայկական ռադիո ժամի 30 րոպեն և այդ 30 րոպեի ընթացքում հաղորդում է մշակութային լուրեր, Հունգարիայի հայկական համայնքին վերաբերող հարցազրույցներ և Հայաստանում տեղի ունեցող տարբեր մշակութային, ազգային տոներ կամ միջոցառումներ: Ռադիոյի հեռարձակման մեջ կարևեր դեր ունի նաև հայկական ազգային երաժշտությունը: Սոսին նաև նշեց, որ Հունգարիայի պետական ռադիոն ամբողջությամբ ֆինանսավորում է ազգային ռադիոյի ծրագիրը: Շատ կարևոր ձեռքբերում  է նաև, որ 2015 թ․-ից Հայստանի հանրային ռադիոն հեռարձակում է սփյուռքի ձայն ծրագիրը, որի մի մասն է կազմում նաև Հունգարիայի հայկական ռադիոն: Կարելի է անպատճառ նշել, որ Սփյուռքի նախարարության կողմից ստեղծված լավագույն ռադիո ժամ մրցույթի հաղթող է ճանաչվել Հունգարիայի հայկական ռադիոն: