- Ընդգծված է
- No Comment
ՀՀ Անկախության 27-ամյակը Բուդապեշտում
Սեպտեմբերի 28-ին Բուդապեշտում 7-րդ թաղամասի ԿԱ11 Մշակույթի տանը կայացավ ՀՀ Անկախության 27-ամյակին նվիրված միջոցառումը, որը կազմակերպվել էր Հայ Երիտասարդական Միության կողմից: Միջոցառմանը ներկա էին Երիտասարդական Միության տնօրեն Նիկողոս Հակոբյանը, հունգարական պառլամենտի պատգամավոր Բայկաի Իշտվանը, Հունգարիայի հայ ազգային ինքնավարության հիմնադիր Ալեքս Ավանեսյանը և այլոք: Ողջույնի և երախտիքի հնչած խոսքերից հետո ելույթ ունեցան հռչակավոր հայ դաշնակահարուհի Գայանե Ջաղացպանյանը և օպերային երգիչ Նելսոն Սահակյանը: Հնչեց Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Ռախմանինով և այլ ստեղծագործություններ: Միջոցառման երկրորդ կեսին հյուրերը ներկա գտնվեցին հայկական գորգերի ցուցահանդեսին,որում ներկայացված էին գորգագործությամբ զբաղվող հունգարահայ ընտանիքների պատմությունները։ Այնուհետև հյուրերը համտեսեցին հայկական ավանդական ուտեստներ` ըմբոշխնելով հայկական կոնյակի և գինու համը: