Չիկագոյում Երեվանյան պուրակ է բացվել

Չիկագոյում Հայաստանի պատվավոր հյուպատոսության եւ Բիզնես Արմենիայի ներկայացուցիչ Պարույր Սարկիսյանի նախաձեռնությամբ, հայ համայնքի ու քաղաքային իշխանությունների աջակցությամբ Իլինոյիս նահանգի մայրաքաղաքում Երեւանյան պուրակ է բացվել։

Հայաստանի զարգացման գործակալությունից հայտնում են, որ պատվո Հյուպատոս, Բիզնես Արմենիայի պատվավոր ներկայացուցիչ Օսկար Թաթոսյանը նշել է, որ աշխատանք է տանում նաեւ զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության ուղղությամբ։

«Չիկագոն մշտապես իր վրա է պահում մեծ թվով զբոսաշրջիկների ուշադրությունը։ Նոր բացված Երեւանյան անկյունը կարող է Հայաստան այցելելու, հնարավոր է նաեւ՝ նոր գործարար կապեր ստեղծելու առիթ դառնալ»,- նշել է Բիզնես Արմենիայի Միջազգային համագործակցության կառավարիչ Ալինա Եղիազարյանը։

«Հայկական այգին կնպաստի նաեւ Երեւանի ու Չիկագոյի միջեւ բարեկամության ընդլայնմանը»,- նշել է Չիկագոյում Բիզնես Արմենիայի ներկայացուցիչ Պարույր Սարկիսյանը։

 

 

Խմբագրված է news.am-ի հոդվածի հիման վրա։