- Ընդգծված է
- No Comment
Նյու Յորքի Մետրոպոլիտան Թանգարանում թանգարանում բացվեց «Հայաստան» խորագիրը կրող ցուցադրություն
Նյու Յորքի The Metropolitan Museum of Art, New York թանգարանում բացվեց «Հայաստան» խորագիրը կրող ցուցադրություն, որը ներկայացնում է հայկական ազգային ինքնության ձևավորման պատմությունը՝ սկսած 4-րդ դարասկզբին քրիստոնեությունը պաշտոնապես ընդունելուց, մինչև Հայաստանի պատմական դերակատարությունը 17-րդ դարի միջազգային առևտրային գործընթացներում: Շուրջ 140 ցուցանմուշների զգալի մասն առաջին անգամ է ցուցադրվում Միացյալ Նահանգներում:
Այս ցուցադրույթյունն առաջինն է իր յուրահատկությամբ, որն ուսումնասիրում ու ցուցադրում է հայ ժողովրդի և մշակույթի ձեռքբերումները դարերի ընթացքում։ Գրեթե բոլոր ցուցադրված աշխատանքները, որոնք առկա են այժմ թանգարանում, ճամփորդել են դարեդար և, բացառությամբ որոշ օրինակների, հասել են 21-րդ դար։