- Ընդգծված է
- No Comment
Տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների եւ Մինսկի խմբի երեք համանախագահների հանդիպումը

Այս մասին Twitterի միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ` դեկտեմբերի 8-ին Համբուրգում տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների եւ Մինսկի խմբի երեք համանախագահների հանդիպումը»,- հայտնել է Բալայանը:
Համբուրգում ընթացող ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 23-րդ խորհրդի շրջանակներում առաջարկվել էր անցկացնել 3+2 ձեւաչափով՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպում: Սակայն, այդ հանդիպումը չի կայացել: