Լեոնարդո դի Կապրիոն եւ Թոմ Հենքսը կմասնակցեն «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի բարեգործական երեկոյին

Դեկտեմբերի 16-ին Նյու Յորքում «Հայաստանի մանուկներ» հիմնադրամն իր ամենամյա բարեգործական երեկոն կանցկացնի:

Հայտնի մարդիկ ինչպիսիք են՝ Լեոնարդո Դի Կապրիոն, Թոմ Հենքսը, Արիանա Գրանդեն, Քլոե Քարդաշյանը, Քոնան Օ՛Բրայենը, Թինա Ֆեյը եւ այլք իրենց աջակցությունը կհայտնեն, հաղորդում է Horizon Weekly-ն:

Միջոցառմանը ներկա կգտնվեն ավելի քան 400 հյուրեր, այդ թվում՝ հոլիվուդյան աստղեր, բլոգերներ եւ լրագրողներ:

«Հայաստանի մանուկներ» (COAF) հիմնադրամը ստեղծվել է 2000 թվականին Նյու Յորքում բժիշկ Գարո Արմենի կողմից: Հիմնադրամի առաքելությունն է Հայաստանի  աղքատ գյուղական շրջանների երեխաների ապագան ապահովել` բարելավելով կրթությունը, առողջապահությունը, սոցիալական կյանքը եւ տնտեսական պայմանները: