- Ընդգծված է
- No Comment
Թուրքիայի Այնթափում ջնջվում են հայկական հետքերը. թուրքական կայքի անդրադարձը
Թուրքիայի նախկինում հայաշատ Այնթափ քաղաքի հայկական թաղամասի ոչնչացման վերաբերյալ նյութ է հրապարակել թուրքական GazeteKarinca կայքը։
Կայքն իր հրապարակման սկզբում շեշտել է, թե Այնթափում 1915–ի Հայոց ցեղասպանությունից հետո հայերին պատկանող եւ պատմական արժեք ներկայացնող մի շարք շինություններ վերածվել են մզկիթների կամ սրճարանների։
Հայերի մասին ամենակարեւոր հետքը կրող Էբլեհան թաղամասի ամենաբարձրադիր վայրում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին 2010–ին վերանորոգման անվան տակ վերածվեց Փրկության մզկիթի։ Բացի այդ, եկեղեցու ներսում գտնված եւ քրիստոնեության մասին վկայող որմնանկարները ջնջել են։
Կայքը նշել է նաեւ, որ Այնթափում կան նաեւ հայերին պատկանած այգիներով եւ մի քանի հարկից բաղկացած տներ, որոնց մեծ մասը վերածվել է սրճարանների կամ որպես բուտիկ–հյուրանոց է ծառայություն մատուցում տեղացի եւ արտասահմանցի զբոսաշրջիկներին։