Հայ դասականի երեկո Բուդապեշտում

 

 

 

 

 

 

Սեպտեմբերի 22-ին Բուդապեշտի Հայկական մշակութային կենտրոնում կայացավ օպերային հայտնի երգիչ Նելսոն Սահակյանի և դաշնակահար Գայանե Ջրաղացպանյանի համատեղ համերգը: Համերգի ժամանակ հնչեցին Արամ Խաչատրյանի, Կոմիտասի ինչպես նաև այլ աշխարհահռչակ կոմպոզիտորների աշխատանքներ: Ստեղծագործությունները պատահական չէին ընտրվել, Նելսոն Սահակյանը իր խոսքում նշեց, որ Գայանե Ջրաղացպանյանի հետ փորձել են ընտրել այն աշխատանքները, որոնք հնարավորինս ավելի պատկերավոր կներկայացնեն հայկական մշակույթը, հայկական ոգին և հայկական արվեստը: Մեկ ժամ տևած հիասքանչ համերգից հետո երաժիշտները խոսեցին իրենց մասին, պատմեցին իրենց կյանքի թե վերելքների, և թե վայրէջքների մասին, ներկաների խնդրանքով նաև պատմեցին,թե ինչու են ընտրել երգի ու երաժշտության դժվարին ու բարդ ուղին: Հանդիսատեսի հետ ջերմ ու սրտաբաց զրույցի ընթացքում  նրանք խոստովանեցին, որ առաջին համագործակցությունը պսակվեց հաջողությամբ և, որ անհամբեր սպասում են իրենց հաջորդ համերգին:Հանդիսատեսը դահլիճը լքեց դրական լեցքերով լիցքավորված: