Սենթ Լուիս. Լեւոն Արոնյանը նվաճեց հաղթողի տիտղոսը

Levon Aronian

 

 

 

 

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը նվաճեց Սենթ Լուիսում անցկացվող արագ եւ կայծակնային խաղի մրցաշարի հաղթողի տիտղոսը:

Ավարտից երկու տուր առաջ արդեն Արոնյանը, վաստակելով 22.5 միավոր, անհասանելի էր դարձել հետապնդողների համար: Ռուսաստանցի Սերգեյ Կարյակինն ու ամերիկացի Հիկարու Նակամուրան ունեին 20-ական միավոր:

Կայծակնային խաղի մրցաշարի երկրորդ շրջանում Արոնյանի մրցախաղը աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի հետ ավարտվեց ոչ ոքի, առաջին շրջանում հայ գրոսմայստերը սեւերով հաղթել էր Կասպարովին:

Երկրորդ շրջանում Արոնյանը հաղթեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն, վիետնամցի Լե Կուանգ Լիեմին, ամերիկացի Ֆաբիանո Կարուանային, կուբացի Լենիեր Դոմինգեսին պարտվեց չեխ Դավիդ Նավարային, մյուս պարտիաները ավարտեց ոչ ոքի: Արոնյանի վերջնական արդյունքն է 24.5 միավոր: Սերգեյ Կարյակինն ու Հիկարու Նակամուրան վաստակեցին 21.5-ական միավոր (լրացված է 02:25-ին):