- Ընդգծված է
- No Comment
Sinquefield Cup. Լեւոն Արոնյանը Կարլսենի եւ Անանդի հետ բաժանում է 2-4-րդ տեղերը
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարի (Grand Chess Tour-ի երրորդ փուլն է) 6-րդ տուրից հետո հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի եւ աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ բաժանում է 2-4-րդ տեղերը՝ 3.5-ական միավոր:
Միանձնյա առաջատարը ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն է, որն ունի 4 միավոր:
Հիշեցնենք, որ 6-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակերով պարտության է մատնել ամերիկացի Ուեսլի Սոին: Մյուս պարտիաներն ավարտվել են ոչ ոքի:
Օգոստոսի 9-ին կայանալիք 7-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: