- Ընդգծված է
- No Comment
Վարդավառ կամ Պայծառակերպության տոն
Վարդավառը կամ Քրիստոսի պայծառակերպության տոնը հայ առաքելական եկեղեցու երրորդ տաղավար տոնն է: Այն նշվում է Սուրբ Զատիկից 14շաբաթ կամ 98 օր հետո՝ Հունիսի 28-ից օգոստոսի 1-ը ընկած ժամանակահատվածում:
Ավանդույթի համաձայն այդ օրը Հիսուսը Պետրոսի, Հակոբի և Հովհաննեսի հետ բարձրանում է Թաբոր լեռը՝ աղոթելու: Հանգստանալու համար առաքյալները քնում են իսկ Հիսուսը բարձրանում է լեռան գագաթին ու սկսում է աղոթել: Հանկարծ Քրիստոսի դեմքը սկսում է արևի պես փայլել իսկ հագուստը լույիս պես ճերմակեց, ամբողջ լեռը ողողվում է Քրիստոսից արտացոլվող լույսով: Այդ պայծառ լույսից աշակերտները արթնանում են և ականատեսը դառնում Քրիստոսի Պայծառակերպության հրաշքին:
Իսկ ի՞նչու են այս տոնը անվանում նաև Վարդավառ, կան շատ մեկնություններ: Ս. Գրիգոր Տաթևացին Վարդավառ բառր բացատրում է Քրիստոսին նմանեցնելով վարդի հետ՝ ինչպես Վարդն է մինչև ծաղկելը կոկոնի մեջ լինում, այնպես էլ Հիսուսը մինչ պայծառակերպվելը չէր ցուցադրում իր Աստվածային պայծառությունը: Ինչպես Վարդն է կոկոնից դուրս գալով բոլորին ի ցույց դնում իր ողջ գեղեցկությունը, այնպես էլ Հիսուսը Պայծառակերպվելուց հետո հայտնում է Իր աստվածությունը:
Պայծառակերպության տոնի հաջորդ օրը Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում է հոգեհանգստի կարգ:
Տոնի ժամանակ մարդիկ միմիանց վրա ջուր են ցողում ու ազավնիներ բաց թողնում, ինչը խորհրդանշում է ջրհեղեղը, նոյի փրկությունը և Նոյի աղավնին: Հնում մարդիկ միմիանց վրա լցնում էին վարդերով ջուր, դրա համար էլ տոնիը կոչվում է Վարդավառ, բայց այժմ փոխվել է սովորական ջրի:
Վարդավառի տոնը հայերի ամենասիրելի տոներից մեկն է: Այդ օրը Հայաստանի բոլոր մասերում այն նշվում է մեծ շուքով ու ուրախությամբ: Իսկ արդեն 2014 թվականից Գեղարդում և Գառնիում կազմակերպվում է Վարդավառի փառատոն: