- Hírek
- No Comment
Հայկական նախագծր «Հայ Երիտասարդական Ճամբարում»
Հայ Երիտասարդական Ճամբարը ի սկզանե մտածված է խթանել Հունգարիայում ապրող հայ և ծագումով հայ երեխաների, պատանիների մի միանց հետ հանդիպելուն և ծանոթանալուն։ Ճամբարի նպատակներից է ոչ միայն հայերի միջև կապեր ստեղծելը, այլև նրանց հայկական ժառանգության հետ հաղորդակցելը։
Ալեքս Ավանեսյանը հակիրճ անդրադարձավ հայկական պատմությանը՝ ներկայացնելով հայկական թագավորությունների ձևավորման ընթացքը, քրիստոնեության ընդունման կարևորությունը և այլ նշանակալի պատմական իրադարձություններ։ Նրա ելույթը, ճամբարի մասնակիցների մոտ, հետաքրքրություն առաջացրեց հայկական անցյալի նկատմամբ։
«Հունգարիայի Հայ Մշակութային Հիմնադրամի» «Ուրարտու» թատրոնի կազմակերպած խաղային ձևով հարց ու պատասխանն էլ ավելի մոտցրեց երեխաներին հայկական մշակույթին։ Մասնակցները պետք է ասենին կամ գուշակեին նկարներում հայկական մշակույթին առնչվող տարբեր ժամանակներում ստեղծված իրերի անունները, ծագումնաբանությունը և պատմությունը։ Նախագիծը վերածվեց ուսուցողական զվարճալի խաղի:
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված աշխատանոցը, որը իրականացվեց «Հունգարիայի Հայ մշակութային հիմնադրամի» կամավորներ Սյուզաննա Հակոբյանի և Գրիգոր Մորադյանի կողմից, մեծ հետաքրքրություն առաջացրեց։ Աշխատանոցը անդրադարձավ կոլաժային արվեստին՝ ներկայացնելով Փարաջանովի ստեղծագործությունները և նրա արվեստի յուրահատկությունը։ Աշխատանքը երեխաների համար դարձավ ստեղծագործական պրպտումներ կատարելու և Փարաջանովի աշխարհընկալմանը ծանոթանալու բացառիկ հնարավորություն։
Հոդվածը՝ Գրիգոր Մուրադյան 2023-1-HU01-ESC51-VTJ-000146422
Լուսանկարները հրապարակեց՝ Սյուզաննա Հակոբյան 2023-1-HU01-ESC51-VTJ-000146422