- Hírek
- No Comment
Հայաստանի նախագահն ամրապնդում է կապերը Հունգարիայի հետ
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի այցը Հունգարիա վերսկսված Հայաստան-Հունգարիա միջպետական հարաբերությունների բարելավման ուղղված ևս մեկ դրական արձանագրում է։ Վահագն Խաչատուրյանի եռօրյա այցի ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, որոնց ընթացքում ձեռք են բերվել կարևոր պայմանավորվածություններ։
Հայաստանի և Հունգարիայի միջև մշակույթի, բարձրագույն կրթության և մի շարք այլ բնագավառներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: Հունգարիայի կողմից կրթաթոշակներ կտրամադրվեն 200 հայ ուսանողների, որոնք կկարողանան իրենց ուսումը սկսել հունգարական բարձրագույն համալսարաններում, շուրջ 1000 Ղարաբաղցի երեխաներ, որոնք տուժված են Ադրբեջանական ագրեսիայից հնարավորություն կունենան իրենց հանգիստն անցկացնել Հունգարիայում։ Հայկական պետական մանկավարժական համալսարանում կսկսի գործել Հունգարիայի պատմության և մշակույթի բաժինը։
Քննարկել է Երկու երկրների տնտեսական հարաբերությունները, որոնք կարող են նոր մակարդակի հասնել, դրան զուգահեռ հնարավոր է սկսել Բուդապեշտ-Հայաստան երկար սպասված ուղիղ ավիափոխադրումները։
Վահագն Խաչատուրյանը Հունգարիայի նախագահի հետ քննարկել է ՀՀ և ԵՄ միջև ընդլայնվող գործընկերությանն առնչվող հարցեր։ Քննարկել է նաև Հունգարիայի հաջորդական նախագահությունը ԵՄ-ում, որի շնորհիվ Հունգարիան կարող է լուրջ ուշադրություն դարձվել Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության պաշտպանությանը ու պահպանմանը:
Հոդվածը՝ Գրիգոր Մուրադյան 2023-1-HU01-ESC51-VTJ-000146422
Լուսանկարները հրապարակեց՝ Սյուզաննա Հակոբյան 2023-1-HU01-ESC51-VTJ-000146422