- Hírek
- No Comment
Ամանորը Բուդապեշտի Հայկական Մշակութային կենտրոնում
2021թ-ի դոկտեմբերի 31-ին, Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի Հայկական Մշակութային կենտրոնում հավաքվել էր Հունգարիայի հայությունը և Հայաստանից Հունգարիա ուսանելու եկած երիտասարդները՝ միասին տոնելու Ամանորը:
Տոնախմբության ընթացքում ուսանողներին հյուրասիրվեց հայկական ավանդական ուտեստներ, պարեցին հայկական ազգային պարեր և երգեցին հայկական երգեր:
Ամեն բան կազմակերպված էր այնպես, որ տեղի հայությունը զգա Հայաստանի շունչը Հայաստանից հազարովոր կիլոմետրեր հեռու:
Միջոցառման նպատակն էր համախմբել տեղի հայությանը և միասին դիմավորել տարեմուտը:
Միջոցառումը կազմակերպել էր Ալեքս Ավանեսյանը ՝ Բուդապեշտի Հայկական Ինքնավարության աջակցությամբ:
Cikket írta: Syuzanna Vardumyan (2021-1-HU01-ESC51-VTJ-000037465)