Վեսպրեմի Հայ ինքնավարությունը կազմակերպեց հայ մշակույթը և արվեստը ներկայացնող ձեռագործության և մանրանկարչության ուսուցում երեխաների համար Վեսպրեմ քաղաքի մշակույթի տանը: Միջոցառմամբ հետաքրքրվածների թիվը իսկապես շատ մեծ էր,կային հյուրեր ինչպես Վեսպրեմից այնպես էլ Բուդապեշտից: Երեխաները սովորեցին ինչպես անել բատիկա, հետաքրքիր խաղերի միջոցով երեխաների օրը տոն դարձավ: Բայց ամենամեծ հետաքրքրություն առաջացրեց Էռմոնե Զաբել Մարտայանը, ով երեխաներին սովորեցրեց ապակու վրա նկարելու գեղեցիկ արվեստը, ներկաներից շատերը փորձելուց հետո իրենց հետ տարան իրենց իսկ աշխատանքները, որպես հուշ այդ գեղեցիկ օրվանից: Մեծահասակների մոտ մեծ հետաքրքրություն առաջացավ Հունգարիայում հրատարակված և նմանօրինակը չունեցող բազմաթիվ գրքեր, այդ թվում հայակական տարազները ներկայացնող եռալեզու գիրքը, հայկական թագուհիների պատմությունը, Մուսա լեռան քառասուն օրը գիրքը հունգարարեն թարգմանությամբ և հայ մշակույթն ու պատմությունը ներկայացնող բազմաթիվ այլ գրքեր, կային նաև տաղանդավոր արվեստագետ և մանրանկարիչ Էռմոնե Զաբել Մարտայանի հայկական մոտիվներով պատրաստած զարդերը և նկարները: Միջոցառումը շատ կարևոր էր հայ համայնքի համար, քանի որ այն նպաստեց Հունգարիայում հայկական մշակույթի ավելի տարածմանը և պահպանմանը: