- Hírek
- No Comment
Լևոն Արոնյանը՝ Լաս Վեգասի Freestyle Chess Grand Slam ֆիշերի մրցաշարի հաղթող
Հայազգի հայտնի գրոսմայստեր Լևոն Արոնյանը՝ հանդես գալով ԱՄՆ դրոշի ներքո, փայլուն հաղթանակ է տարել Լաս Վեգասում անցկացված Freestyle Chess Grand Slam շախմատային մրցաշարում՝ եզրափակչում հաղթելով Հանս Նիմանին։ Մրցաշարի եզրափակչում Արոնյանը 1.5։0.5 հաշվով գերազանցեց Հ․ Նիմանին՝ նվաճելով չեմպիոնի կոչումն ու 200 000 դոլար մրցանակը։
Եզրափակչի առաջին պարտիան ավարտվել էր ոչ ոքի, սակայն երկրորդում Արոնյանը վճռական հաղթանակ տարավ՝ ամրապնդելով իր դիրքը որպես աշխարհի առաջատար շախմատիստներից մեկը։
Մրցաշարը տեղի է ունեցել հուլիսի 16-20-ը՝ աշխարհի լավագույն 16 շախմատիստների մասնակցությամբ։ Նա մրցաշարի տարբեր փուլերում հաղթել է Մագնուս Կառլսենին, Հիկարու Նակամուրային և Արջուն Էրիգայսիին։
Հոդվածը՝ Ֆլորա Համբարձումյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879