- Hírek
- No Comment
Ընտանեկան պիկնիկ Բոկայ այգում

Հունիսի 1-ին Բոկայ այգում՝ Բուդապեշտի 18-րդ թաղամասում, երեխաների պաշտպանության օրվան նվիրված կազմակերպվեց ընտանեկան պիկնիկ։ Արդեն ավանդույթ է դարձել ամեն տարի երեխաների պաշտպանության օրը նշել Բոկայ այգում, որտեղ հավաքվում են հայերը՝ Հունգարիայի տարբեր մասերից։
Երեխաների համար կազմակերպվել էին մի շարք ծրագրեր և խաղեր։ Ելույթ ունեցան ՀԱՒՔ պարային խումբը, Նելսոն Ստեփանյանը, Ուրարտու թատերախմբի դերասանները, Նուռ երաժշտական խումբը։
Հոդվածը՝ Ֆլորա Համբարձումյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879
Լուսանկարները հրապարակեց՝ Ֆլորա Համբարձումյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879