Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելից

Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելից

Ապրիլի 25-ի երեկոյան, Բուդապեշտի Դանուբ գետի ափին գտնվող հայկական խաչքարի մոտ ծաղկեպսակներ դրվեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին, որից հետո Մարտի 15 հրապարակի մայր տաճարում կայացավ հուշ-երեկո։

Ներկա էին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Հունգարիայում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը, Հունգարիայում Հույն Ինքնավարության նախագահ Հրիստոդոուլոու Կոնստանտինոսը, Հունգարիայում Հույն Համայնքի խոսնակ Կորանիս Լաոկրատիսը, Հունգարիայում Հայ Ինքնավարության նախագահ Ցարան Իշտվանը, Հունգարիայում Հայ Համայնքի խոսնակ Նիկողոս Ակոպյանը, Բուդապեշտ մայրաքաղաքի հայ ինքնավարության նախագահ Արմեն Մանուկյանը, Ուրարտու հայկական թատրոնի ղեկավար Արթին Դիրամերյանը և ալյոք։

Հուշ-երեկոյին ելույթներ ունեցան Հունգարիայի Հայ ինքնավարության նախագահ Ցարան Իշտվանը,
Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը և Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ով իր ելույթում խոսեց պատմական հիշողության հավերժության, այն որպես իրականություն ճանաչելու և ընդունելու կարողության ու կարևորության մասին։ Դեսպանը շեշտեց, որ ներկայիս ոճրագործությունները թարմ են պահում մեր հիշողությունները և միգուցե, եթե 110 տարի առաջ կատարվածին արժանի գնահատական տրվեր, մարդկությունը կխուսափեր հաջորդող տարիներին իրականացված և մեր օրերում իրականացվող հանցագործություններից:
Միջոցառմանը երաժշտական կատարումներով հանդես եկան երգչուհի Անի Յորենցը, երգեհոնահար Ժոլտ Մատե Մեսարոշը և դաշնակահարուհի Ռեկա Սուհանսկին:

Հոդվածը՝ Շողեր Մանուկյան,  2024-1-HU01-ESC51-VTJ-000207879

Լուսանկարները հրապարակեց ՝ Շողեր Մանուկյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879