Հայ գեղասահորդները Աշխարհի Պատանեկան Առաջնությունում՝ Դեբրեցենում

Հայ գեղասահորդները Աշխարհի Պատանեկան Առաջնությունում՝ Դեբրեցենում

Փետրվարի 26-ից մարտի-2-ը Հունգարիայի Դեբրեցեն քաղաքում անցկացվեց Գեղասահքի Պատանեկան Աշխարհի Առաջնությունը, որին ՀՀ-ից մասնակցում էին մարզիկներ Միքայել Սալազարյանը և Սոֆիա Տիտովան՝ մարզիչներ Գեղամ Վարդանյանի, Սերգեյ Ալեքսեևի և խմբի ղեկավար Էլեն Համբարձումյանի գլխավորությամբ։  Գեղասահքի աշխարհի պատանեկան առաջնությունը համարվում է այս մարզաձևի ամենահեղինակավոր մրցաշարերից մեկը, որն ամեն տարի համախմբում է աշխարհի լավագույն երիտասարդ գեղասահորդներին։

Հայ մարզիկները հանդես եկան գերազանց ելույթներով կարճ և ազատ ծրագրերում ՝ ցուցադրելով բարձր տեխնիկական պատրաստվածություն։ Նրանց հաջողված ելույթները ևս մեկ անգամ ընդգծեցին ՀՀ-ի աճող ներգրավվածությունը ձմեռային մարզաձևերում։

Պատանի մարզիկներին աջակցելու նպատակով Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը այցելեց Դեբրեցեն և ներկա գտնվեց առաջնությանը։ Մրցումներից հետո նա հանդիպեց հայ գեղասահորդներին և մարզչական թիմին՝ մաղթելով նրանց նորանոր հաղթանակներ ու հաջողություններ՝ Հայաստանը միջազգային մարզական հարթակներում պատվով ներկայացման գործում։

Հոդվածը՝ Շողեր Մանուկյան,  2024-1-HU01-ESC51-VTJ-000207879

Լուսանկարները հրապարակեց ՝ Շողեր Մանուկյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879