- Hírek
- No Comment
Բուդապեշտի հայկական եկեղեցին տոնեց Տրնդեզը

Փետրվարի 2-ին, Բուդապեշտի հայկական կաթոլիկ եկեղեցում, հայկական համայնքը տոնեց Տրդնեզը (Տյառնընդառաջը)։ Տոնական օրը սկսվեց կիրակնօրյա պատարագով, որի ընթացքում ընդգծվեց Տրնդեզի հոգևոր նշանակությունը։ Այնուհետև եկեղեցու բակում վառվեց ավանդական խարույկը, որի շուրջ ՝ «Հավք» պարային խմբի կատարմամբ երգերի և պարերի ներքո, շարունակվեց տոնակատարությունը։ Այնուհետ եկեղեցու ներսում փոքրիկ հյուրասիրություն եղավ, որտեղ մատուցվեց նաև ավադական աղանձ։
Տրնդեզի արմատները հասնում են նախաքրիստոնեական ժամանակաշրջան, երբ այն կապված էր կրակի աստված Վահագնի մասին առասպելի հետ, ում շնորհիվ ձմեռը «պարտվում է», և գալիս է գարունը։ Քրիստոնեությունը ընդունելուց հետո այն կապվեց Քրիստոսի ընծայման հետ և մինչ օրս մնում է սիրված ու պահպանված ավանդույթ ` խորհրդանշելով ընտանիքի և սիրահար զույգերի օրհնությունը և գարնանամուտը։
Հոդվածը՝ Շողեր Մանուկյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879
Լուսանկարները հրապարակեց ՝ Շողեր Մանուկյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879