Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտի հանդիպումը hայ համայնքի խոսնակ Նիկողոս Ակոպյանի հետ

Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտի հանդիպումը hայ համայնքի խոսնակ Նիկողոս Ակոպյանի հետ

Հունգարիայի խորհրդարանում հայ համայնքի խոսնակ Նիկողոս Ակոպյանի հրավերով խոսնակի գրասենյակում հյուրընկալվել էր Հունգարիայում հավատարմագրված Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը։ Հանդիպման ընթացքում Ն․ Ակոպյանը դեսպանին ծանոթացրեց հունգարահայ համայնքի կյանքին, խոսեց համայնքին հուզող հարցերի ու խնդիրների մասին և որպես հայ համայնքի խոսնակ՝ ներկայացրեց նաև իր աշխատանքային հետագա ծրագրերը։ Զրույցի ընթացքում նա դեսպանին առաջարկեց համատեղ ջանքերով Ֆրանսիայի և Հայաստանի պարծանք, աշխարհահռչակ շանսոնյե, երգահան ու դերասան Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի առթիվ հուշարձան կանգնեցնել Բուդապեշտի կենտրոնական շրջաններից մեկում։ Այդ գաղափարը մեծ հավանության արժանացավ դեսպանի կողմից, և նա խոստացավ իր ներդրումն ունենալ այդ ազգանվեր գործում։ Հեռանալուց առաջ Ֆրանսիայի դեսպանը իր գոհունակությունը հայտնեց հրավերի համար և ցանկություն հայտնեց նմանատիպ հանդիպումները շարունակական դարձնել։

 

 

 

Հոդվածը՝ Շողեր Մանուկյան,  2024-1-HU01-ESC51-VTJ-000207879

Լուսանկարները հրապարակեց ՝ Շողեր Մանուկյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879