- Hírek
- No Comment
Կոմիտասի 155-ամյակին նվիրված միջոցառում Բուդապեշտում
Նոյեմբերի 22-ին K. 11 մշակութային տանը կայացավ «Հավք» պարային խմբի և երգչախմբի համերգը՝ նվիրված Կոմիտասի 155 ամյակին։ Միջոցառումը մեկնարկվեց Կոմիտաս Վարդապետի «Հով արեք սարեր ջան» ստեղծագործությամբ։ Բեմադրվեց հայկական ավանդական հարսանեկան ծես՝ զուգորդված պարով և երաժշտությամբ։ Կատարված երգերի մեծ մասն ընտրված էին Կոմիտաս Վարդապետի հավաքագրած հազարավոր նմուշներից։ Միջոցառման ընթացքում ներկայացվեց Կոմիտասի գործունեությունը և նրա կարևորագույն նշանակությունը հայկական մշակույթում։ «Հավք» պարային խումբը ներկայացրեց Կոմիտասի գրառած «Շորորը»։ Պարողները բեմ դուրս եկան գեղեցիկ հայկական տարազներով՝ հաղորդելով պարի ազգային ոգին ու գունեղությունը: Առաջին անգամ ելույթ ունեցավ «Հավք» երգչախումբը՝ Իշտվան Գարագույի գլխավորությամբ։
«Հավք» պարային համույթն ու երգչախումբը ներկայացրեց Կոմիտասի վառ անձնավորությունը՝ ի հակասություն նրա տխուր կերպարին՝ ասոցացվող 1915 թ․-ի իրադարձությունների հետ։ Միջոցառումը ամփոփվեց Կոմիտասի հետևյալ մեջբերմամբ․ «Սիրեցեք զիրար, շատ սիրեցեք, որպեսզի ապրեք»:
Հոդվածը՝ Ֆլորա Համբարձումյան 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879
Լուսանկարները հրապարակեց՝ Ֆլորա Համբարձումյան 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879