Քայլ դեպի տուն

Քայլ դեպի տուն

Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի Հունգարիայում ապրող մի խումբ հայ երիդասարդներ նորից մասնակցեցին ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից մայր հայրենիքում կազմակերպվող «Քայլ դեպի տուն» երկշաբաթյա ուսումնաճանաչողական ծրագրին, որի նպատակն է սփյուռքահայ պատանիների և երիտասարդների ազգային ինքնության պահպանումը։

Այդ ծրագիրը ներառում էր՝
հայոց լեզվի դասընթացներ (արևելահայերեն, արևմտահայերեն),
հայրենագիտության դասընթացներ,
ազգային երգ ու պարի դասընթացներ,
ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, կրթական հաստատություններ,
հանդիպումներ պետական, հասարակական, մշակույթի և արվեստի գործիչների հետ,
մարզական և մշակութային միջոցառումներ:

Հոդվածը՝ Գրիգոր Մուրադյան 2023-1-HU01-ESC51-VTJ-000146422

Լուսանկարները հրապարակեց՝ Սյուզաննա Հակոբյան 2023-1-HU01-ESC51-VTJ-000146422