«Ազնավուր — 100» ներկայացում «Ուրարտու» հայկական թատրոնի բեմականացմամբ

«Ազնավուր — 100» ներկայացում «Ուրարտու» հայկական թատրոնի բեմականացմամբ
Հունիսի 8-ին Հունգարիայի ազգային թատրոնում ցուցադրվեց Շարլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանին նվիրված «Ազնավուր – 100» ներկայացումը` Հունգարիայի հայ ինքնավարության Ուրարտու հայկական թատրոնի բեմականացմամբ։ Միջոցառմանը ներկա էին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Հունգարիայի խորհրդարանի պատգամավորներ, Հունգարիայի հասարակական-մշակութային գործիչներ, հունգարահայ համայնքի ներկայացուցիչներ։
Ազնավուրի կյանքին և գործունեությանը նվիրված ներկայացման մեջ Ազնավուրի դերը խաղում էր հունգարացի հայտնի դերասան Լասլո Բայը, Էդիթ Պիաֆի դերը` Օլգա Կովաչը, իսկ մանուկ տարիներին Ազնավուրի դերը` հունգարահայ դերասան Դանիել Լուկաչը։
«Ուրարտու» հայկական թատրոնը արժանացավ Gergely László Vándordíj  2024 թվականին մրցանակին։
Հունգարիայի հայ ինքնավարության «Ուրարտու» հայկական թատրոնը այս տարի նշում է իր 10-ամյակը։
 

Հոդվածը՝ Գրիգոր Մուրադյան 2023-1-HU01-ESC51-VTJ-000146422

Լուսանկարները հրապարակեց՝ Սյուզաննա Հակոբյան 2023-1-HU01-ESC51-VTJ-000146422