- Hírek
- No Comment
Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը
Մայիսի 6-ին պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի ԱԳ և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ:
Կայացել է նախարարների առանձնազրույցը, որից հետո քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով:
Հանդիպումից հետո Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն ստորագրել են հետևյալ փաստաթղթերը.
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունգարիայի կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր,
- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև 2024-2025թթ. համագործակցության ծրագիր:
Քննարկումների ավարտին երկու նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով՝ պատասխանելով նաև լրագրողների հարցերին:
Հոդվածը՝ Գրիգոր Մուրադյան 2023-1-HU01-ESC51-VTJ-000146422
Լուսանկարները հրապարակեց՝ Սյուզաննա Հակոբյան 2023-1-HU01-ESC51-VTJ-000146422