- Hírek
- No Comment
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ հարգանքի տուրք Հունգարիայում
Այս տարի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հունգարիայում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ՝ նվիրված ցեղասպանության զոհերի հիշատակին: Բուդապեշտում ապրիլի 24-ին հավաքվեցին հայ համայնքի ներկայացուցիչները, հայ պաշտոնյաները, և նրանց համախոհները՝ հարգանքի տուրք մատուցելու ավելի քան մեկուկես միլիոն հայերի հիշատակին, ովքեր զոհ դարձան 20-րդ դարի սկզբի այս մեծ ոճրագործությանը:
Արարողությունը սկսվեց Բուդապեշտում՝ հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ, որտեղ մասնակիցները դրեցին ծաղիկներ և մոմեր վառեցին՝ արտահայտելով իրենց հարգանքը և հիշատակի պարտքը: Այնուհետև հայ կաթոլիկ եկեղեցում անցկացվեց պատարաքի արարողություն՝ նվիրված ցեղասպանության անմեղ զոհերի հոգիների խաղաղությանը:
Այս տարելիցը հիշեցրեցում է հայ ժողովրդին և միջազգային հանրությանը այն մեծ ցավի մասին, որը պատճառվել է հայ ազգին 20-րդ դարի սկզբին, ինչպես նաև ընդգծեց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորությունը՝ կանխելու համար նման ոճրագործությունների կրկնությունը։
Հոդվածը՝ Գրիգոր Մուրադյան 2023-1-HU01-ESC51-VTJ-000146422
Լուսանկարները հրապարակեց՝ Սյուզաննա Հակոբյան 2023-1-HU01-ESC51-VTJ-000146422