Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Միհալ Բալայի հետ

Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Միհալ Բալայի հետ
Ապրիլի 22-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Հունգարիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Միհալ Բալայի հետ։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին երկկողմ և բազմակողմ հարթակներում Հայաստանի և Հունգարիայի խորհրդարանականների միջև փոխգործակցության վերաբերյալ, այս համատեքստում ընդգծվեց երկու երկրների խորհրդարաններում ձևավորված բարեկամության խմբերի գործունեության կարևորությունը։

Հոդվածը՝ Գրիգոր Մուրադյան 2023-1-HU01-ESC51-VTJ-000146422

Լուսանկարները հրապարակեց՝ Սյուզաննա Հակոբյան 2023-1-HU01-ESC51-VTJ-000146422