- Hírek
- No Comment
ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Բուդապեշտում հանդիպում ունեցավ Հունգարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Ապրիլի 21-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Բուդապեշտում հանդիպում ունեցավ Հունգարիայի հայ ինքնավարության կողմից կազմակերպված՝ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
Հանդիպմանը մասնակցում էին նաև Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից հայ երիտասարդներ, որոնք Հունգարիայի կառավարության կողմից տրամադրվող կրթաթոշակային ծրագրի շրջանակներում ուսանում են Բուդապեշտի բուհերում։ Հունգարիայի իշխանությունների աջակցությամբ 2024թ. ընթացքում Բուդապեշտ են տեղափոխվել ԼՂ-ից հայ ուսանողների՝ բռնի տեղահանության ենթարկված ընտանիքների անդամները, որոնց համար Հունգարիայի իշխանությունների կողմից նախատեսվել է աջակցության փաթեթ։
Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը պատասխանեց ներկաների կողմից բարձրացված հարցերին։
Հոդվածը՝ Գրիգոր Մուրադյան 2023-1-HU01-ESC51-VTJ-000146422
Լուսանկարները հրապարակեց՝ Սյուզաննա Հակոբյան 2023-1-HU01-ESC51-VTJ-000146422