ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հունգարիայի վարչապետի աշխատակազմի փոխնախարար Միկլոշ Պանիի և «‎Hungary Helps» ծրագրի հարցերով պետքարտուղար Տրիստան Ազբեյի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, ընդգծելով հարաբերությունների հետագա զարգացման անհրաժեշտությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, անդրադարձ կատարել ՀՀ-ԵՄ գործընկերությանը և միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը:
ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հունգարական կողմին ներկայացրել է Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակը, անդրադարձել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականներին աջակցության ցուցաբերման ուղղությամբ պետության կողմից գործադրվող ջանքերին, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքներին: Այս համատեքստում Պարույր Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Հունգարիային՝ աջակցություն ցուցաբերելու համար:

Հոդվածը՝ Լալա Հայրապետյան (2022-1-HU01-ESC51-VTJ-000080624)

Լուսանկարները՝ Տաթևիկ Մուրադյան (2022-1-HU01-ESC51-VTJ-000080624)