- Hírek
- No Comment
Սեպտեմբերի 18-ին Բուդապեշտում Հունգարիայի արվեստի թանգարանի Ռոմանական դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության տոնին նվիրված համերգ, որին հաջորդեց պաշտոնական ընդունելությունը Ռենեսանս սրահում։
Միջոցառմանը ներկա էին աշխատանքային այցով Հունգարիայում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Հունգարիայի վարչապետի աշխատակազմի ղեկավար-նախարար Գերգելի Գույաշը, Հունգարիայի կառավարությունից և արտգործնախարարությունից պետնախարարներ, Հունգարիայի Ազգային ժողովի պատգամավորներ, Հունգարիայում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հասարակական, մշակութային գործիչներ, Հունգարիայի հայ ինքնավարության ներկայացուցիչներ։
Հյուրերին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկան Հունգարիայում ՀՀ դեսպան Ա.Սմբատյանը և նախարար Գ.Գույաշը։ Իր խոսքում ՀՀ դեսպանը խոսեց Հայաստանի համար անկախության ձեռքբերման պատմական նշանակության մասին, անդրադարձավ Ադրբեջանի անօրինական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված օրհասական վիճակին և Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար։
Միջոցառմանը Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների կատարումներով հանդես եկավ հունգարական Մենդելսոն կամերային նվագախումբը։
Հոդվածը՝ Լալա Հայրապետյան (2022-1-HU01-ESC51-VTJ-000080624)
Լուսանկարները՝ Տաթևիկ Մուրադյան (2022-1-HU01-ESC51-VTJ-000080624)