Սեպտեմբերի 15-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Հունգարիայի խորհրդարանի նախագահ, դոկտոր Լազլո Կյովերը։

Սեպտեմբերի 15-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Հունգարիայի խորհրդարանի նախագահ, դոկտոր Լազլո Կյովերը։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի և Հունգարիայի միջև համագործակցության զարգացման հեռանկարներին, ընդգծվեց այդ հարցում խորհրդարանների ունեցած զգալի ներուժը՝ պայմանավորված երկու երկրներում կառավարման խորհրդարանական համակարգերով։
ՀՀ դեսպանը ողջունեց Հունգարիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի ձևավորումը և նախագահ Կյովերին տեղեկացրեց, որ ՀՀ Ազգային ժողովում արդեն իսկ կայացվել է որոշում Հունգարիայի հետ բարեկամության խմբի ձևավորման վերաբերյալ։
Ա.Սմբատյանը ներկայացրեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, ինչպես նաև Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում տարածաշրջանում ստեղծված լարված իրավիճակը։

Հոդվածը՝ Լալա Հայրապետյան (2022-1-HU01-ESC51-VTJ-000080624)

Լուսանկարները՝ Տաթևիկ Մուրադյան (2022-1-HU01-ESC51-VTJ-000080624)