- Hírek
- No Comment
Օգոստոսի 12-ին Հունգարիայի Սենտենդրե քաղաքի Շկանզեն թանգարանում տեղի ունեցավ «Հայերը Տրանսիլվանիայում» ցուցադրության բացման միջոցառումը
Օգոստոսի 12-ին Հունգարիայի Սենտենդրե քաղաքի Շկանզեն թանգարանում տեղի ունեցավ «Հայերը Տրանսիլվանիայում» ցուցադրության բացման միջոցառումը։ Ցուցադրությունում ներկայացված են հայերի Տրանսիլվանիա տեղափոխման պատմությունը, վերջիններիս մշակույթի, ավանդույթների և կենցաղի զանազան տարրեր, ինչպես նաև հայկական ծագում ունեցող հայտնի հունգարացիների մասին տեղեկատվություն։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Ավետիք Հարությունյանը և Հունգարիայի հայ ազգային փոքրամասնության ինքնավարության նախագահ Իշտվան Ցառանը։ Ելույթներին հաջորդեց մշակութային ծրագիրը` ավանդական ուտեստների ցուցադրությամբ և երգուպարով։
Հոդվածը՝ Լալա Հայրապետյան (2022-1-HU01-ESC51-VTJ-000080624)
Լուսանկարները՝ Տաթևիկ Մուրադյան (2022-1-HU01-ESC51-VTJ-000080624)