- Hírek
- No Comment
Հուլիսի 28-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Հունգարիայի վարչապետի աշխատակազմի ղեկավար նախարար Գերգելի Գուլաշի (Gergely Gulyás) հետ։
Հուլիսի 28-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Հունգարիայի վարչապետի աշխատակազմի ղեկավար նախարար Գերգելի Գուլաշի (Gergely Gulyás) հետ։ Նախարարը շնորհավորեց ՀՀ դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հաջողություն մաղթեց իր գործունեության մեջ։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին Հայաստան-Հունգարիա հարաբերությունների և երկկողմ համագործակցության զարգացման համար առանցքային ուղղությունների վերաբերյալ։
ՀՀ դեսպանը ներկայացրեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը և կարևորեց միջազգային հանրության կողմից գործուն քայլերի գործադրումը՝ միջանցքի ապաշրջափակման և հումանիտար աղետի կանխման նպատակով։
Հոդվածը՝ Լալա Հայրապետյան (2022-1-HU01-ESC51-VTJ-000080624)
Լուսանկարները՝ Տաթևիկ Մուրադյան (2022-1-HU01-ESC51-VTJ-000080624)