- Hírek
- No Comment
Աշոտ Սմբատյանն իր հավատարմագրերը հանձնեց Հունգարիայի նախագահ Ն․Գ․ Կատալին Նովակին
![Աշոտ Սմբատյանն իր հավատարմագրերը հանձնեց Հունգարիայի նախագահ Ն․Գ․ Կատալին Նովակին](https://armenians.hu/wp-content/uploads/2023/06/353738534_117479264703538_7611596731806820539_n.jpg)
Հունիսի 13-ին Հունգարիայում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Աշոտ Սմբատյանն իր հավատարմագրերը հանձնեց Հունգարիայի նախագահ Ն․Գ․ Կատ ալին Նովակին։ Վերջինս շնորհավորեց ՀՀ դեսպանին՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հաջողություն մաղթեց իր դիվանագիտական առաքելության մեջ։
Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում դեսպան Սմբատյանը և նախագահ Նովակը մտքեր փոխանակեցին հայ-հունգարական հարաբերությունների և տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունների շուրջ։
Անդրադարձ կատարվեց հայ և հունգարացի ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմական կապերին և ներկայումս երկու հասարակությունների միջև փոխադարձ շփումների ակտիվացման կարևորությանը։
![](http://www.armenians.hu/wp-content/uploads/2023/06/353649686_117479348036863_7574976551220294557_n.jpg)
![](http://www.armenians.hu/wp-content/uploads/2023/06/353863545_117479334703531_9173068002036578079_n.jpg)
Հոդվածը՝ Լալա Հայրապետյան (2022-1-HU01-ESC51-VTJ-000080624)
Լուսանկարները՝ Տաթևիկ Մուրադյան (2022-1-HU01-ESC51-VTJ-000080624)