«Վերոնիկան որոշում է մեռնել» ներկայացման մասին

«Վերոնիկան որոշում է մեռնել» ներկայացման մասին
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի արդեն իսկ սիրված «Վերոնիկան որոշում է մեռնել» ներկայացումը երկրորդ անգամ հաջողությամբ ներկայացվել է Բուդապեշտում՝ միջազգային թատերական 10-րդ օլիմպիադայի շրջանակներում: Այս ներկայացումն իսկական հայտնություն է մեր թատերաշխարհում, որովհետև դրա տոմսերը ձեռք բերել ուղղակի չի հաջողվում։ Եթե ցանկանում եք ներկա գտնվել, ապա ամիսներ առաջ պետք է հասցնեք տոմսեր գնել։ Մեր շատ սիրելի գործընկեր , Ավո Խալաթյանի շնորհիվ ներկայացման մասին խոսելու հնարավորություն ունենք մեր տաղավարում։
Մեր հյուրերի հետ կխոսենք ներկայացման մասին և կփորձենք հասկանալ թե ո՞րն է այս ներկայացման հաջողության գրավականը։
Տաղավարում են բեմադրիչ Արթուր Սարիբեկյանը, Ավո Խալաթյանն ու դերասանուհի Սաթենիկ Հախնազարյանը։

Հոդվածը՝ Տաթևիկ Մուրադյան (2022-1-HU01-ESC51-VTJ-000080624)