- Hírek
- No Comment
Քայլ դեպի տուն
Քայլ դեպի տուն
Սփյուռքահայ պատանիների և երիտասարդների շրջանում ազգային ինքնության պահպանման և զարգացման նպատակով ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Հայաստանում իրականաեց «Քայլ դեպի տուն» երկշաբաթյա ուսումնաճանաչողական ծրագիրը:
Ծրագիրը ներառում է՝
- 13-օրյա ճամբարային ծրագիր,
- հայոց լեզվի դասընթացներ (արևելահայերեն, արևմտահայերեն),
- հայրենագիտության դասընթացներ,
- ազգային երգ ու պարի դասընթացներ,
- ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային կոթողներ, թանգարաններ, կրթական հաստատություններ, գյուղական համայնքներ,
- հանդիպումներ պետական, հասարարական, մշակույթի և արվեստի գործիչների հետ,
- մարզական և մշակութային միջոցառումներ:
Ծրագրին մասնակեցին 13-18 տարեկան ՀՀ քաղաքացի չհանդիսացող (բացառությամբ՝ երկքաղաքացիություն ունեցողների) սփյուռքահայ այն պատանիները և աղջիկները։
Այս տարվա ծրագիրը նախատեսված էր 400 սփյուռքահայ պատանիների համար:
Ծրագրին մասնակցեցին հայ պատանիեր աշխարհի 22 երկներից։ Այդ թվում Հունգաիայից յոթ երեխա և մեկ խնամակալ։
Հունգաիայի Հայկական Երիտասարդաան կազմակերպություն հոգացել է Հունգարիայից Հայաստան մեկնող երեխաների ճանապարհածախսը։
Կազմակերպության համար շատ կարևոր է հունգարահայ երիտասարդների մասնակցությունը այս ծրագում, քանի որ սա նրանց համար եզակի հնարավորություն էր մոտիկից ծանոթանալու հայկական մշակութին, շփվելու այլ հայ երեխաների հետ՝ ձեռք բերելով նոր ծանոթություններ և ավելի լավ ճանաչելու իենց հայրենիքը։