- No Comment
Սիբիլը թուրքական հեռուստաալիքի եթերում թուրք երգչուհու հետ կատարել է հայկական «Բինգյոլ» երգը
Ստամբուլում ապրող և ստեղծագործող երգչուհի Սիբիլը թուրքական հեռուստաալիքի եթերում թուրք երգչուհու հետ կատարել է հայկական «Բինգյոլ» ստեղծագործությունը:
Սիբիլը կատարման տեսանյութը հրապարակել է համացանցում ու գրել. «Ամանորյա հաղորդման շրջանակում հյուր էի Arti հեռուստաընկերությունում և թուրք երգչուհի Յասեմին Գյոկսուի հետ կատարել ենք հայկական «Բինգյոլ» ստեղծագործությունը: Հուսամ՝ ձեզ դուր կգա»:
Հաղորդման տաղավարում Սիբիլը կատարել է նաև Շիրազի խոսքերի հիման վրա գրված «Նամակ» երգը։
Սիբիլը ծնվել և ապրում է Ստամբուլում: Երգել սկսել է փոքր հասակից «Սուրբ Վարդանանց» երգչախմբում։ 2010-ի նոյեմբերին թողարկել է հայալեզու «Սիբիլ» ալբոմը, որտեղ տեղ են գտել «Տեր Ողորմեա», «Կիլիկիա», «Տեսնեմ Անին և նոր մեռնիմ», «Նամակ» և այլ երգերը։ Վերջինս մեծ հաջողություն է ունեցել Թուրքիայում։ «Նամակ»-ի հիման վրա նկարահանված տեսահոլովակը նկարահանվել է Թուրքիայի ամենահայտնի պրոդյուսերներից մեկի աջակցությամբ, և առաջին հայերեն տեսահոլովակն է եղել, որը ցուցադրվել է թուրքական պետական հեռուստատեսությամբ: 2012-ի ապրիլին Սիբիլը մրցանակի է արժանացել Մոսկվայում կայացած «Արմենիա» մրցանակաբաշխությանը, իսկ մեկ ամիս անց երգչուհուն Երևանում շնորհվել է Ազգային երաժշտական մրցանակ։ Նա պարբերաբար համերգներով հանդես է գալիս Հայաստանում, համագործակցում տեղի արտիստների հետ:
Cikkhez anyagot gyűjtötte: Arevik Hovhannisyan (2021-1-HU01-ESC51-VTJ-000037465)