- Hírek
- No Comment
Վրաստանում նշվել է հայագետների օրը
Հայագիտությունը հումանիտար գիտությունների համալիր է, որն ուսումնասիրում է հայ ժողովրդի պատմությունը, լեզուն, գրականությունը, կենցաղը, մշակույթը։ Այն վրացագիտության եւ Կովկասի ալբանիստիկայի հետ մեկտեղ, կազմում է կովկասագիտության անկապտելի մասը։
Հետաքրքիր պատմություն ունի հայագիտությունը Վրաստանում։ Վրաց-հայկական բազմադարյա սերտ հարաբերությունները, Վրաստանի վերաբերյալ հայկական աղբյուրների բազմազանությունը, Վրաստանում հայ բնակչության ի հայտ գալը՝ նպաստեց հայագիտության հետազոտությունների զարգացմանը մի քանի ուղղություններով (պատմություն, գրականություն, ժողովրդագրություն, աղբյուրագիտություն, տեքստաբանություն, ժողովրդագրություն, ճարտարապետության պատմություն)։
Cikkhez anyagot gyűjtötte: Syuzanna Vardumyan (2021-1-HU01-ESC51-VTJ-000037465)