- Hírek
- No Comment
ՀՀ Անկախության 34-ամյակը Բուդապեշտում
Սեպտեմբերի 21-ին Բուդապեշտի Ակադեմիա 1 հասցեում տեղի ունեցավ ՀՀ Անկախության օրվան նվիրված միջոցառում, որին մասնակցեցին Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Հայկակ Արշամյանը, Հունգարիայի խորհրդարանում հայ համայնքի խոսնակ պարոն Նիկողոս Ակոպյանը և Հունգարիայի Հայ Ինքնավարության նախագահ պարոն Ցարան Իշտվանը։
Տոնական միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև 2025 թ․-ի «Արարատ-հանուն հայության» մրցանակի հանձնման արարողությունը։ Հայ Ինքնավարության Ընդհանուր Ժողովի 2025 թ․-ի որոշման համաձայն այս տարի «Արարատ-հանուն հայության» մրցանակը հանձնվեց պարոն Գեզա Յանոշ Աբգարովիչին։ Պարոն Գեզա Յանոշ Աբգարովիչը ճանաչված վիրաբույժ է, ով հայ համայնքում իր անմնացորդ աշխատանքի համար նշանակվել է որպես Հունգարիայում ՀՀ պատվավոր հյուպատոս։ Նա չափազանց ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Հունգարիայում ապրող հայ համայնքի կյանքին՝ ներկայացնելով համայնքի շահերը, անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերում բոլոր ոլորտներում և զարգացնում մայր հայրենիքի և հունգարահայ համայնքի միջև հաստատված փոխհարաբերությունները։ Վերջին տասնամյակների ընթացքում նա ֆինանսապես բազմիցս աջակցել է հայ համայնքի աշխատանքներին, օգնություն ցուցաբերել կարիքավոր հայրենակիցներին։
Միջոցառմանը իրենց ելույթի խոսքով հանդես եկան Հունգարիայի խորհրդարանում հայ համայնքի խոսնակ պարոն Նիկողոս Ակոպյանը և Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Հայկակ Արշամյանը։ Միջոցառումը վարեցին Ֆլորա Համբարձումյանը և Լաուրա Լիբորը։
Միջոցառման գեղարվեստական մասում ելույթ ունեցան ՀԱՒՔ ազգագրական պարի խումբը, Իռենա Մարտիրոսյանը (դաշնամուր), Լուսինե Մարտիրոսյանը (վոկալ), Դիանա Ասրյանը (դաշնամուր)։ Միջոցառման գեղարվեստական մասին հաջորդեց հյուրասիրություն։











Հոդվածը՝ Ֆլորա Համբարձումյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879
Լուսանկարները հրապարակեց՝ Ֆլորա Համբարձումյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879