- Hírek
- No Comment
Արցախից բռնի տեղահանված 100 երեխա մեկնեց Հունգարիա՝ մասնակցելու մեկշաբաթյա ամառային ճամբարի
Օգոստոսի 11-ին Հունգարիայի Բալատոն լճի ափին գտնվող Զանկայի Էրժեբեթ ճամբար մեկնեցին Արցախից բռնի տեղահանված շուրջ 100 երեխա։ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության լրատվական բաժնից հայտնում են, որ ճամբարին այս տարի մասնակցեցին 6-ից 15 տարեկան երեխաներ, ում ուղեկցում էին 38 մասնագետներ՝ սոցիալական աշխատողներ, հոգեբաններ և մանկավարժներ՝ մարզպետարաններից և համայնքապետարաններից։
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համատեղ ջանքերով 2024 թվականից։ Ծրագրի համակարգողը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է՝ այս տարի Կոտայքի մարզպետարանի և «Հայաստանի Կարիտաս» բարեգործական ՀԿ-ի հետ համագործակցությամբ։ 2024թ. Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ մոտ 1000 արցախցի երեխաներ կմասնակցեն նմանատիպ ճամբարների՝ նախարար Նարեկ Մկրտչյանի և Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոյի միջև պայմանավորվածության հիման վրա։
Հոդվածը՝ Շողեր Մանուկյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879
Լուսանկարները հրապարակեց ՝ Շողեր Մանուկյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879