Հունգարիայում ազգային փոքրամասնությունների մրցանակաբաշխություն

Հունգարիայում ազգային փոքրամասնությունների մրցանակաբաշխություն

Մրցանակը շնորհվում է այն մարդկանց և կազմակերպություններին, ովքեր օրինակելի գործունեություն են ծավալում հունգարիայում ազգային փոքրամասնությունների շահերից ելնելով՝ ազգային հասարակական, կրթության, մշակույթի, եկեղեցական, գիտության, զանգվածային լրատվության միջոցների և տնտեսական ինքնակազմակերպման ոլորտներում:

Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերի 14-ին Բուլղարիայի մշակութային կենտրոնում։ Այս տարի ազգային փոքրամասնությունների համար մրցանակը շնորհվել է 11 անհատի և երեք կազմակերպության։ հայ ազգային փոքրամասնության համար նախատեսված մրցանակը ստացավ Համլետ Նազարյանը, ով տասնամյակներ շարունակ իր արժեքաստեղծ ու անխոնջ համայնքային աշխատանքը կատարել է բարեխղճորեն։

Վարչապետ Վիկտոր Օրբանի անունից մրցանակները հանձնել է եկեղեցական և ազգամիջյան հարաբերությունների գծով փոխվարչապետ Ժոլտ Շեմյենը և ​պետ քարտուղար Միկլոշ Շոլտեսը։

Հոդվածը՝ Գրիգոր Մուրադյան 2023-1-HU01-ESC51-VTJ-000146422

Լուսանկարները հրապարակեց՝ Սյուզաննա Հակոբյան 2023-1-HU01-ESC51-VTJ-000146422