Հունգարիայի Շոպրոն քաղաքի քաղաքապետարանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց քաղաքային խորհրդի նախագահ, փոխքաղաքապետ Զաբոլչ Ցիզարը

Հունգարիայի Շոպրոն քաղաքի քաղաքապետարանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց քաղաքային խորհրդի նախագահ, փոխքաղաքապետ Զաբոլչ Ցիզարը
Հուլիսի 25-ին Հունգարիայի Շոպրոն քաղաքի քաղաքապետարանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց քաղաքային խորհրդի նախագահ, փոխքաղաքապետ Զաբոլչ Ցիզարը (Szabolcs Csiszár)։ Շոպրոն քաղաքում է գտնվում Սարգիս Բաղդասարյանի հայ-հունգարական բարեկամությունը խորհրդանշող հայտնի հուշակոթողը։
Հանդիպմանը կողմերը մտքեր փոխանակեցին Հայաստանի և Հունգարիայի միջև տարբեր ոլորտներում համագործակցության ակտիվացման անհրաժեշտության շուրջ։ Անդրադարձ կատարվեց երկու երկրների քաղաքների միջև ապակենտրոնացված ձևաչափով համագործակցության հաստատման համար առկա հնարավորություններին, կարևորվեց այս ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկումը։
Հանդիպմանը մասնակցում էին Հունգարիայի խորհրդարանի պատգամավոր, հայկական ինքնավարության ներկայացուցիչ Նիկողոս Հակոբյանը և ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Դավիթ Տեր-Մկրտչյանը։

Հոդվածը՝ Լալա Հայրապետյան (2022-1-HU01-ESC51-VTJ-000080624)

Լուսանկարները՝ Տաթևիկ Մուրադյան (2022-1-HU01-ESC51-VTJ-000080624)