Աշոտ Սմբատյանն իր հավատարմագրերը հանձնեց Հունգարիայի նախագահ Ն․Գ․ Կատալին Նովակին

Աշոտ Սմբատյանն իր հավատարմագրերը հանձնեց Հունգարիայի նախագահ Ն․Գ․ Կատալին Նովակին
Հունիսի 13-ին Հունգարիայում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Աշոտ Սմբատյանն իր հավատարմագրերը հանձնեց Հունգարիայի նախագահ Ն․Գ․ Կատ ալին Նովակին։ Վերջինս շնորհավորեց ՀՀ դեսպանին՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հաջողություն մաղթեց իր դիվանագիտական առաքելության մեջ։
Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում դեսպան Սմբատյանը և նախագահ Նովակը մտքեր փոխանակեցին հայ-հունգարական հարաբերությունների և տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունների շուրջ։
Անդրադարձ կատարվեց հայ և հունգարացի ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմական կապերին և ներկայումս երկու հասարակությունների միջև փոխադարձ շփումների ակտիվացման կարևորությանը։

Հոդվածը՝ Լալա Հայրապետյան (2022-1-HU01-ESC51-VTJ-000080624)

Լուսանկարները՝ Տաթևիկ Մուրադյան (2022-1-HU01-ESC51-VTJ-000080624)