Ամանորը Բուդապեշտի Հայկական Մշակութային կենտրոնում

2021թ-ի դոկտեմբերի 31-ին, Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի Հայկական Մշակութային կենտրոնում  հավաքվել էր Հունգարիայի հայությունը և Հայաստանից Հունգարիա ուսանելու եկած երիտասարդները՝  միասին տոնելու Ամանորը:

Տոնախմբության ընթացքում ուսանողներին հյուրասիրվեց հայկական ավանդական ուտեստներ, պարեցին հայկական ազգային  պարեր և երգեցին հայկական երգեր:

Ամեն բան կազմակերպված էր այնպես, որ տեղի հայությունը զգա Հայաստանի շունչը Հայաստանից հազարովոր կիլոմետրեր հեռու:

Միջոցառման նպատակն էր համախմբել տեղի հայությանը և միասին դիմավորել տարեմուտը:

Միջոցառումը կազմակերպել էր Ալեքս Ավանեսյանը ՝ Բուդապեշտի Հայկական Ինքնավարության աջակցությամբ:

Cikket írta: Syuzanna Vardumyan (2021-1-HU01-ESC51-VTJ-000037465)